Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը տեղեկացրեցին «Հայռուսգազարդ» ընկերությունից, գազի սակագնի շուրջ բանակցությունները հայկական ու ռուսական կողմերի միջեւ դեռեւս շարունակվում են:
«Հիմա բանակցությունների փուլում ենք», - ասաց «Հայռուսգազարդ» ընկերության լրատվության պատասխանատու Շուշան Սարդարյանը: - «Այսինքն՝ երկու տնտեսավարող սուբյեկտների միջեւ են ընթանում բանակցությունները՝ «Հայռուսգազարդ»-ի եւ «Գազպրոմ» բաժնետիրական ընկերության»:
Նրա փոխանցմամբ, բանակցությունների «արդյունքի դեպքում» ընթացակարգը ենթադրում է, որ «Հայռուսգազարդ»-ը, որպես տնտեսավարող սուբյեկտ, հայտ է ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. - «Հանձնաժողովը 3-ամսյա ժամկետում կքննարկի եւ կսահմանի ներքին շուկայի համար սակագները»:
Անդրադառնալով հարցին, թե երբ կարող են ուժի մեջ մտնել նոր սակագները՝ Սարդարյանը ասաց. - «Հունվարի 1-ից կամ քիչ ավելի ուշ, եթե մենք համաձայնության եկանք գնի եւ վճարման մեխանիզմների շուրջ, դա [նոր սակագինը] կկիրառվի միայն սահմանի վրա: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա [Հանրային ծառայությունները կարգավորող] հանձնաժողովը պիտի սահմանի գինը»:
Աստղիկ Բեդեւյան