Ուրուգվայի փոխնախագահ Ռոդոլֆո Նին Նովոայի հրավերով 2006 թվականի փետրվարի երկրորդ կեսին պաշտոնական այցով Ուրուգվայ է ժամանելու Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ուրուրգվայը առաջին երկիրն է աշխարհում, որ դեռեւս 1965 թվականին խորհրդարանական որոշմամբ ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Ըստ վստահելի աղբյուրների, Բաղդասարյանը այցելելու է նաեւ Բրազիլիա՝ փորձելու խորացնել այդ երկրի կապերը Հայաստանի հետ:
Սա Հայաստանի խորհրդարանի խոսնակի առաջին այցն է Հարավային Ամերիկա: Հատկանշական է, սակայն, որ այցով ընդգրկված չէ Արգենտինան, որի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո