ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական ATV հեռուստաընկերությանը ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ 2007 թվականի փետրվարի 10-ին:
Մերզլյակովի խոսքերով, ներկայումս համանախագահները որոշում են հնարավոր հանդիպման վայրը: Հանդիպման ընթացքում, ըստ նրա, նախագահները քննարկելու են Կազանում կայացած վերջին բանակցությունների ժամանակ չկարգավորված հարցերը. - «Եթե մենք կարողանանք դրական արդյունքների հասնել, ապա դա մեծ ձեռքբերում կլինի»:
Ռուսաստանցի դիվանագետը նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ «պահպանվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ըստ նրա, ուղղված են այնպիսի լուծման, որի արդյունքում չեն լինի հաղթողներ ու պարտվողներ:
«Հիմա վաղաժամ է խոսել վերջնական պայմանավորվածությունների մասին, սակայն որոշակիորեն կարող եմ ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կպահպանվի», - հայտարարել է Յուրի Մերզլյակովը: