Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Մահմուդ Ահմադինեջադը երեքշաբթի օրը հանդիպել են Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում, որտեղ կայանալու է Իրանից Նախիջեւան բնական գազ մատակարարող խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
«Ազդարարելով Իրանից Ադրբեջան բնական գազի մատակարարման ծրագրի մեկնարկը, կողմերը կատարելու են կարեւոր քայլ դեպի երկկողմ կապերի կոնսոլիդացում: Իրանը եւ Ադրբեջանը ներկայումս բանակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների, ինչպես նաեւ Կասպից ծովի, նավթի եւ գազի հարցերում համագործակցության խորացման շուրջ», - ըստ ANS հեռուստաընկերության, Նախիջեւանում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Նախիջեւան իրանական գազի մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին 2004 թվականի օգոստոսին: 25 տարով կնքված այս պայմանագիրը նախատեսում է, որ Ադրբեջանը տարեկան 80 միլիոն խորանարդ մետր բնական գազ է մատակարելու Իրանին՝ Աստարա սահմանային կետում, իսկ Իրանը այդ քանակի 85 տոկոսը փոխանցելու է Նախիջեւան՝ Ջուլֆա սահմանային անցակետում: Նախատեսվում է, ոչ մինչեւ 2024 թվականը Ադրբեջանը Իրան մատակարարվող գազի ծավալները կհասցնի տարեկան ավելի քան 400 միլիոն խորանարդ մետրի, որից շուրջ 350 միլիոնը այնուհետեւ կհասնի Նախիջեւան: