Նազարբաեւը առաջարկում է իր միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում

Ղազախստանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրված Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում կայացած ասուլիսում երկուշաբթի օրը հայտարարել է, թե պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Բախումները մերձակա հարեւանների, ժողովրդների միջեւ միայն դժբախտություն եւ վիշտ են բերում մարդկանց, եւ ես կցանկանայի մասնակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորմանը», - ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, հայտարարել է Նազարբաեւը:

Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ 1991 թվականին մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. - «Այն ժամանակ ես իմ աչքով տեսա մերձավոր ժողովրդների դժբախտությունը»: