Ռեժիսորը ֆիլմի սցենարը վաղուց է գրել, սակայն «Երեւան» ստուդիան միայն այս տարի հնարավորություն ունեցավ այն նկարահանել: Ֆիլմի երկրորդ ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը սա բացատրում է նրանով, որ վերջերս փոխվել է կինոստուդիայի ղեկավարությունը:
Սարդարյանի խոսքերով, թեպետ «Որոգայթն» իբրեւ մարտաֆիլմ է գովազդվում եւ այնտեղ ծեծի տեսարաններ կան, այդ աշխատանքը դժվար է մարտաֆիլմ անվանել. - «Սա հոգեբանական ֆիլմ է, մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչ է մահապատիժը եւ պե՞տք է արդյոք այն որեւէ երկրի»:
Ֆիլմի հերոսը երիտասարդ ռեժիսոր է, ով մահապատժի դատապարտվածների հոգեբանությունն ուսումնասիրելու համար բանտ է ընկնում: Հիմնական գործողությունները հենց մահվան դատապարտվածների խցում են ծավալվում:
«Որոգայթը» ֆիլմի սկզբնական անունը չէ.Գագիկ Հարությունյանը որոշել էր այն «Սարդոստայն» անվանել, սակայն հետո պարզվել է, որ այդ անունով ֆիլմ արդեն կա:
Նկարահանումները սկսվել են ամռանը Նուբարաշենի կալանավայրում: «Բանտային մթնոլորտն ավելի իրական դարձրեց ֆիլմը», - ասում է Զեփյուռ Սարդարյանը:
Իրական կադրեր ստանալու համար Գագիկ Հարությունյանը հրաժարվել է պրոֆեսիոնալ դերասաններից: Դերասանական ոչ պրոֆեսիոնալ կազմի պատճառով ռեժիսորը ստիպված է եղել բազմաթիվ դուբլեր անել, սակայն ֆիլմի երկրորդ ռեժիսորը պնդում է, որ սա ձեռքբերում էր նաեւ հենց դերակատարների համար:
«Որոգայթը» Գագիկ Հարությունյանի առաջին ֆիլմը չէ. անցյալ տարի էկրան դուրս եկավ նրա «Յարխուշտա» ֆիլմը: «Մոսկվա» կինոթատրոնում «Որոգայթի» ցուցադրումից հետո «Երեւան» կինոստուդիան նախատեսել է այն Հանրային հեռուստատեսության էկրան բարձրացնել:
Կարլեն Ասլանյան