Իրանի արտգործնախարարը այցելելու է Բաքու

Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին երկուշաբթի մեկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Բաքու:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆին նշել է, թե այցը տեղի է ունենալու տարածաշրջանային համագործակցության ընդլայնման՝ Իրանի քաղաքականության շրջանակներում:

Ադրբեջանի ղեկավարության հետ Իրանի արտգործնախարարը քննարկելու է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, Կասպից ծովի կարգավիճակին, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործմանը առնչվող հարցեր:

Արտգործնախարարության խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը Մանուչեր Մոթաքին մեկնելու է Թուրքիա: