Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում այսօր քննարկելու եւ հաստատելու են կառույցին Բոսնիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու հարցը:
Ճիշտ տասը տարի առաջ ամերիկյան Դեյթոն քաղաքում Սերբիայի, Խորվաթիայի եւ Բոսնիայի նախագահները ընդունեցին Միացյալ Նահանգների գլխավորությամբ մշակված խաղաղության ծրագիրը, որի գործադրմամբ ավարտվեց 3 տարի տեւած եւ շուրջ 200 հազար մարդու կյանք խլած Բոսնիայի պատերազմը եւ հաստատվեց խաղաղություն:
Ժամանակի փորձությունն անցած Դեյթոնի պայմանագրի սկզբունքները, դուրս գալով մեկ՝ առանձին վերցրած պետության սահմաններից, կիրառվեցին նաեւ այլ հակամարտությունների կարգավորման համար՝ սկսած Կոսովոյից մինչեւ Աֆղանստան: Եվ անգամ Իրաքում այժմ փորձ է արվում մասամբ կիրառել այդ մարտավարությունը:
Փաստ է, որ խաղաղություն կա, բայց արդյո՞ք այսպիսի խաղաղության մասին էին երազում Բոսնիայի բնակիչները, եւ երբ խոսվում է այլ հակամարտությունների կարգավորման հնարավորության մասին, արդյո՞ք կարելի է ենթադրել նաեւ աբխազական կամ ղարաբաղյան կարգավորումը:
Արեւմտյան վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ ոչ, եւ խնդիրը այն չէ, որ օտար պետություններում խաղաղապահներ տեղակայելու՝ Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հնարավորությունները սպառվել են: Ժնեւի Անվտանգության քաղաքականության վերլուծական կենտրոնի փորձագետ Ջուլիան Լինդլի-Ֆենչի համոզմամբ, այս տարածաշրջանում դրան կխանգարի Ռուսաստանի գործոնը:
«Մոսկվան վերստին պահանջում է, որ աշխարհը վերաբերվի Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին իբրեւ Ռուսաստանի մերձավոր արտասահմանի, եւ այս խնդրում նրբանկատ Արեւմուտքը հետեւում է այս քաղաքականությանը», - կարծում է փորձագետը, - «Գոնե իր ստորաբաժանումների կամ քաղաքական գործիչների ներկայությունը հակամարտության գոտիներում Արեւմուտքը նախ փորձարկում է Ռուսաստանի հետ համագործակցության տեսանկյունից»:
Բոսնիայում Կրեմլը Արեւմուտքի հետ է, սակայն Կովկասը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, եւ Ռուսաստանի այս համոզմունքը առայժմ չի վիճարկվում:
Արմեն Դիլանյան, Պրահա