Մամուլի տեսություն

«Նախօրեին Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանի աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Բանն այն է, որ Արայիկ Քոթանջյանը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի պաշտոնը ստանձնելուց հետո դիմել է դատախազություն՝ միջնորդելով քննություն իրականացնել նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանի կողմից նախընտրական շրջանում 85 միլիոն դրամի յուրացման կամ վատնման փաստի առիթով: Եւ ահա, թաղապետերի սխոդկան փորձել է Քոթանջյանին համոզել, որ նա ետ վերցնի իր դիմումը: Քոթանջյանը չի համաձայնել: Սրանից հետո խոսակցությունը թեժացել է ու վերաճել ծեծկռտուքի: Քոթանջյանի վրա հարձակվել Է Էրեբունի համայնքի թաղապետ Սեդրակյանը, ապա գործի են անցել նրա թիկնապահները, իսկ թաղապետերը վերջիններիս օգնել են այնքան, որքան կարող են: Առավել ակտիվ է եղել հատկապես Արաբկիրի թաղապետ Հովիկ Շահինյանը»: «Հայկական ժամանակ»-ը եզրակացնում է. - «Իհարկե, Երեւանի թաղապետերի մտահոգությունն ամենեւին էլ Ռուբեն Սինոյանը չի եղել, այլ «ճըշտի մամենտը», որովհետեւ «ճըշտի մամենտը» այսօր Հայաստանում իշխող հիմնական գաղափարախոսությունն է, եւ այդ գաղափարախոսությունը պետության, ժողովրդի փողերը թալանողներին «պռախոդ» է տալիս»:

Վերլուծելով Ադրբեջանի հետընտարական իրավիճակը, «Հայոց աշխարհ»-ը հանգեցնում է. - «Հետընտրական շրջանում հայտնվելով լուրջ ճնշման տակ՝ Իլհամ Ալիեւի վարչակարգը սկսել է ձեռնարկել այնպսիսի հակասական զորաշարժեր, որոնք ի վերջո կարող են փակուղի մտցնել 2006-ի սկզբներին իր վճռրոշ շրջափուլը թեւակոխող Ղարաբաղյան բանակցային գործընթացը»:

Արձանագրելով, որ ընդդիմության բոլոր թեւերը՝ խորհրդարանական եւ արտախորհրարանական, ՀՀՇ-ից մինչեւ Կոմկուս, եկել են այն համոզման, որ պետք է կոչ անել իրենց կողմակիցներին՝ բոյկոտել սահմանադրական հանրաքվեն՝ «Առավոտ»ի խմբագիրը գնահատում է. - «Ինչ խոսք, ավելի հեշտ է նստել բազմոցին եւ դժգոհելով կյանքից, ոչինչ չանել՝ ասելով թե դա «բոյկոտ» է», - Արամ Աբրահամյանի ձեւակերպմամբ, - «Դա «աբիժնիկի», ոչ թե քաղաքացու դիրքորոշում է»:

«Իհարկե լավ է, որ մարդիկ ի վերջո կարողացան ընդհանուր որոշում գտնել, սակայն շատ ցավալի է, որ դրա համար ամիսներ պետք եղան: Իրենք ի վերջո մտածեցին, որ «ոչ»-ը առանձնապես գրավիչ չէ, եւ շատ քիչ մարդիկ են գնալու եւ դեմ քվեարկելու: Մյուս կողմից, ցանկացած ընտրության նկատմամբ անտարբերներին, այս քայլով կփորձեն հայտատրել որպես իրենց կողմանկիցներ, - «Առավոտ»-ում ընդդիմության քայլերը գնահատում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, - «Իրենց պետք է հիշեցնել, որ ընտրողների 45 տոկոսը սովորաբար չի գնում քվեարկության, այնպես որ, եթե վերջում հաշվեն, ստիպված կլինեն չմասնակցողների այդ 45 տոկոսը հանել եւ չվերագրել ընդդիմությանը»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի էլ. - «Հասկանալի է, որ ընդդիմության այս կոչի պայմաններում իշխանությունենրի համար շատ դժվար է լինելու ապահովել հանրաքվեի կայացման համար անրաժեշտ քվորումը: Հանրաքվեի կգնան միայն նրանք, ովքեր ասելու են «այո»: Իսկ նման «այոներ» անհարժեշտ է առնվազն 750 հազար հատ»: «Բացի այդ», - եւս մեկ քայլ է նախանշում թերթը, - «եթե ընդդիմությունը հանձնաժողովներից ետ է կանչում իր ներկայացուցիչներին, դրանով լուրջ կասկածի տակ է դրվում հանրաքվեի ողջ գործընթացի լեգիտիմությունը»:

«Ընտրարշավ առանց կանգառի» վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն» թերթը շարադրում է. - «Եթե մի երկրում, որտեղ Ազգային Ժողովի ընտրությունները լինում են չորս տարին մեկ, իսկ նախագահականը՝ հինգ, սակայն շնորհիվ այդ ընտրություններում իր ակնկալիքները չբավարարող արդյունքներ գրանցած ընդդիմության, մինչ հաջորդ ընտրություններ անընդմեջ նախագահական կքեր են թեւածում, ապա ցանկացած ընթացիկ գործընթաց բերվում- խցկվում է այդ տրմաբանության մեջ, - մեկնաբանի գնահատմամբ, - «Ըստ էության, այդպես եղավ եւ Սահմանադրության փոփոխությունենրի հանրաքվեի դրված նախագծի դեպքում»:

«Մուլտֆիլմեր նկարահանելիս կերպարներով թափանցիկ ժապավենը դնում են մշապես փոփոխվող խորապատկերի վրա: Նման մի բան էլ տեղի է ունենում ՀՀՇ-ի հայտարությունենրի հետ, - նույնացնում է «Հայոց աշխարհ»-ը, - «Ահա արդեն ութերորդ տարին է նրանք դնում են իրենց հայտարությունները պատմական տարբեր խորապատկերների վրա՝ դրսեւորելով նորանոր իմաստներ»:

ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի ուսանողների հետ կոալիցիայի հանդիպմանը մեկնած «Առավոտ»-ի թղթակիցը հայտնում է. - «Պատգամավորների ժամանելուց քիչ առաջ փախցրել էին բանասիրական ֆակուլտետի ուսանող Սիրանուշ Գասպարյաին: Իսկ հետո, երբ պարզվեց, որ փախցնողը բնագիտական ֆակուլտետի ուսանող է՝ Սոցիալ-դեմոկարատ հնչակյան կուսակցության ատենապետ Էռնեստ Սողոմոնյանը ամբիոնից հանդիսավոր ազդարարեց, թե Իջեւանում ասվեց առաջին «այո»-ն, ծնվեց մի նոր ընտանիք. «Քաղաքականությունը գալիս-գնում է, իսկ սերը՝ մնում»: - Որպես հետգրություն էլ «Առովոտ»- ի թղթակիցը հավելում է. - «Վերադարձին իրականություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի համեմատությունը՝ Սեւանից անցնելուց հետո պարզվեց, որ «այո» քարոզարշավը լուսաբանող լրագրողներին փոխադրող մեքենայի արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, ծխին նայելով՝ իրազեկները եզրակացրին, թե մեքենան յուղ է վառում»:


Հրաչ Մելքումյան