Թուրքիայում շահագործման կհանձնվի Blue stream գազատարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այս շաբաթ այցելելու են թուրքական Սամսուն քաղաք, ուր հինգշաբթի օրը տեղի է ունենալու Ռուսաստանը եւ Թուրքիան իրար կապող Blue stream («Երկնագույն հոսանք») գազախողովվակաշարի պաշտոնական գործարկման հանդիսավոր արարողությունը:

Ռուսաստանն այսօր Թուրքիային վաճառում է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, եւ նախագծի իրականացումը թույլ կտա այս ծավալը ավելացնել շուրջ 5 անգամ: Թուրքիան ակնկալում է 25 տարի շարունակ ստանալ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ:

Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջարկել շարունակել խողովակաշարը Սամսունից մինչեւ Ջեյհան նավահանգիստը, որտեղից արդեն ռուսական գազը կվաճառվի Իսրայելին:

1200 կլիոմետր խողովակաշարի շուրջ 400-ը անցնելու է Սեւ ծովի հատակով՝ 2100 մետր խորության վրա: Ծրագրի արժեքն է շուրջ 3,5 միլիարդ դոլար: Նախագծի հիմքը դրվել է 1998 թվականին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրով: Այն ժամանակ գազատարի շինարարությունը իրենց վրա վերցրին ռուսական «ազպրոմն» ու իտալական ENASPA ընկերությունը:


Արմեն Դիլանյան, Պրահա