Ադրբեջանի խորհրդարանը վերացրեց դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվող արգելքը

Ադրբեջանի խորհրդարանն այսօր վերացրել է այն արգելքը, ըստ որի դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններին չի թույլատրվում դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ:

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավանություն է տվել քվեարկողի մատները անգույն թանաքով նշելու առաջարկին:

Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցից հետո Վրաստանի իշխանություններն այսօր 11 հազար սրվակ անգույն թանաք են ուղարկելու Ադրբեջան:

Վրաստանում քվեարկողների մատները թանաքով առաջին անգամ նշվել են նախանցյալ տարվա ընտրությունների ժամանակ:


Արմեն Դուլյան, Պրահա