Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնիի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:
Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը փոխանցում է, որ զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն է արտահայտվել տարբեր ոլորտներում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է, որ «երկու երկրների միջեւ կապերը ձեռք են բերել ռազմավարական բնույթ»:
Միացյալ Նահանգների փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կանցնեն արդար եւ թափանցիկ մթնոլորտում:
Իլհամ Ալիեւը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը առաջիկայում եւս գործադրելու է բոլոր ջանքերը ժողովրդավարության զարգացման, եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու ճանապարհին: Նա հավաստիացրել է, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները ընտրությունները արդար եւ թափանցիկ մթնոլորտում անցկացնելու համար:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: