«Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը բխում է ողջ Ադրբեջանի շահերից», - երեքշաբթի օրը նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիեւը այսօր նաեւ ստորագրել է ընտրությունների նախապատրաստման հետ կապված հրատապ միջոցառումների մասին կարգադրություն, որում հաշվի են առնված միջազգային կազմակերպությունների պահանջները: Ըստ այդմ՝ խորհրդարանին առաջարկվում է վերացնել այն արգելքը, որով դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ չի տրվում դիտորդ լինել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվել է կարճ ժամկետում լուծել ընտրողների մատները անգույն թանաքով նշելու հարցը: Ներքին գործերի նախարարությանը եւ տեղական մարմիններին ցուցում է տրվել ապահովել բոլոր պայմանները, որպեսզի կուսակցությունները եւ թեկնածուները կարողանան զանգվածային միջոցառումներ անցկացնել թույլատրված վայրերում:
«Ընտրություններին հետեւելու է մոտ 1500 դիտորդ, ինչը 8 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար շատ մեծ թիվ է», - խորհրդակցության իր ելույթում ասել է Ալիեւը:
Ադրբեջանի ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է նախընտրական քարոզարշավի կանոնները խախտելու մեջ: Վերջերս տարբեր միջազգային կազմակերպություններ նույնպես մտահոգություն էին հայտնել այդ կապակցությամբ:
Արմեն Դուլյան, Պրահա