ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանում կանցնեն արդար ընտրություններ

Միացյալ Նահանգները հույս են հայտնել, որ «Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար»:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի տեղեկացմամբ, Մոսկվայում նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով օգնական Սթիվեն Հեդլին:

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ ազատ, ազնիվ եւ արդար ընտրությունների անցկացումը երկրին հնարավորություն կտա զարգացնել ժողովրդավարությունը», - ասել է Հեդլին: - «Մենք պետք է վստահ լինենք, որ ընտրությունները կանցնեն արդար, եւ ժողովուրդը կարտահայտի իր կամքը: Այդ դեպքում մենք կարող ենք համոզված լինել, որ Ադրբեանը ճիշտ ուղու վրա է»: