Ադրբեջանի տնտեսության մեջ այս տարի ներդրվել է 4 մլրդ 147 մլն դոլար

2005 թվականի հունվար - սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 4 մլրդ 147, 48 մլն դոլար, ինչը կազմում է ընթացիկ տարվա համար կանխատեսված ներդրումների 83 տոկոսը:

«Թրենդ» գործակալությանը Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտում փոխանցել են, որ ներդրումների 29,1 տոկոսը արվել է ներքին աղբյուրներից, իսկ 70,9 տոկոսը արտաքին ներդրումներ են:

Ըստ կանխատեսման, 2005 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումները կազմելու են 4 մլրդ 652,6 մլն դոլար: