Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ադրբեջանը իրեն համարում է Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի բաղկացուցիչ մաս, իսկ Բրյուսելի՝ համագործակցության հետաձգման մասին հայտարարությունները գնահատում է որպես «մտացածին եւ կողմնակալ»:
«Կարծում եմ, որ ծագած քաղաքական բարդությունները կշտկվեն մոտ ապագայում, եւ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ համագործակցության՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համաձայն», - ըստ «Թուրան» գործակալության, հայտարարել է Ազիմովը:
Ազիմովը անդրադարձել է նաեւ Հյուսիսային Կիպրոսի հետ Ադրբեջանի համագործակցության, մասնավորապես՝ Բաքվի եւ Լեւկոշայի միջեւ ուղիղ օդային կապի հաստատման անթույլատրելիության վերաբերյալ Եվրամիության ղեկավարության կողմից հնչած քննադատությանը:
«Ադրբեջանը այդ հարաբերությունները դիտում է նախ եւ առաջ մարդասիրական տեսանկյունից: Բացի այդ, այդ հարաբերությունները կրում են ոչ պաշտոնական բնույթ, եւ մինչ այժմ իրականացվել է միայն մեկ չվերթ», ասել է նա:
Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն հոկտեմբերի 5-ին ասել էր, որ Ադրբեջանին սպառնում է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրից ետ մնալու վտանգը: Պատճառը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության հետ կապեր հաստատելն է:
Միջազգային համայնքի, այդ թվում Եվրամիության կողմից ճանաչվել է միայն ամբողջական Կիպրոսը: Այժմ այդ երկիրն արգելափակում է Ադրբեջանի առաջխաղացումը «Նոր հարեւաներ» ծրագրում, քանի որ Ադրբեջանն օդային հաղորդակցություն է հաստատել Հյուսիսային Կիպրոսի հետ:
«Ես ադրբեջանցիներին պարզարոշ ասել եմ, որ եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը, մենք առաջ կտանենք «Նոր հարեւաններ» ծրագիրը Վրաստանի եւ Հայաստանի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը լուծում կգտնի», - հայտարարել էր Բենիտա Ֆերերո-Վալդները: