Հոկտեմբերի 6-ից 8-ը Երեւանում անցկացվելու է «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա «Ռոզ-Ռոուդ» (Rose-Road) սեմինարը:
Հայաստան են ժամանել ավելի քան 100 պատվիրակներ ՆԱՏՕ-ի մշտական եւ ասոցիացված անդամ երկրներից: Ադրբեջանից, սակայն, պաշտոնական ներկայացուցիչ չի լինելու:
Ավելի քան մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտատարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Երեւանում կայանալիք սեմինարին:
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, սակայն, հայտնել էր, որ չնայած Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն չի լինելու, բայց սեմինարին մասնակցելու է Ազգային եւ միջազգային դասընթացների կենտրոնի նախագահ Լեյլա Ալիեւան:
Սեմինարի առաջին օրը քննարկվելիք թեմաներից է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ միջազգային հանրության դերը հակամարտության լուծման գործում»:
Սեմինարին մասնակցելու է նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժոովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
«Իմ կարծիքով, խնդրի կարգավորման համար ոսկե հնարավորություն է ստեղծվել, եւ, հատկապես, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո այն կարող է ավելի իրական դառնալ», - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո ասել էր Գորան Լենմարկերը եւ ավելացրել. - «Կարող եմ ասել, որ կողմերն աշխատում են գտնել խնդրի լուծման լավ տարբերակներ»:
Կարինե Քալանթարյան