Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի չարտոնված բացվածքի հետեւանքով երեքշաբթի օրը շուրջ 60 տոննա նավթ է արտահոսել Վրաստանի Գարդաբանիի շրջանի Նորիո գյուղի մոտակայքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նավթամուղի շինարարությունը իրականացնող «Բրիթիշ պեթրոլիում» ընկերության ներկայացուցիչների տեղեկություններով, վերջին շրջանում հաճախակի են դարձել նավթի գողության դեպքերը:
Դեպքի վայր ժամանած Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Գարդաբանիի շրջանին եւ Նորիո գյուղին էկոլոգիական վտանգ չի սպառնում: