Եվրամիություն – Թուրքիա բանակցությունները մեկնարկեցին

Երկարատեւ եւ թեժ քննարկումներից հետո երեկ ուշ երեկոյան Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում համաձայնության են եկել: Փակուղին, այսպիսով հաղթահարվեց. Ավստրիան հրաժարվել է՝ Թուրքիային «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ առաջարկելու իր պահանջից:

Եվ լույս երեքշաբթի գիշերը բանակցությունները պաշտոնապես մեկնարկեցին:

Անկարայում բանակցությունների մեկնարկը գնահատվել է որպես դիվանագիտական մեծ հաղթանակ: Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էնդողանը ասել է, որ ձեռքբերված համաձայնությունը «ամբողջությամբ համապատասխանում է Թուրքիայի շահերին»:

«Թուրքիան պատմական հսկայական քայլ է արել: Այս նվաճումը պատկանում է թուրք ժողովրդին», - հայտարարել է վարչապետը՝ անմիջապես Լյուքսեմբուրգ մեկնելու հրահանգ տալով արտգործնախարար Աբդուլա Գյուլին, ով ամբողջ օրը Անկարայում հեռախոսի մոտ սպասում էր արտգործնախարարների հանդիպման արդյունքին:

«Սա հիրավի պատմական օր է Եվրոպայի եւ ողջ միջազգային հանրության համար», - ասել է բանակցությունների մեկնարկային նիստում նախագահող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեք Սրթոն՝ ավելացնելով, որ առջեւում «երկար ճանապարհ» կա անցնելու: Ասես հաստատելով դա՝ Աբդուլա Գյուլը արարողության ժամանակ խուսափել է Աստրիայի եւ Կիպրոսի արտգործնախարարների հետ ձեռքսեղմումից:

«Ես վստահ եմ, որ Եվրամիությունը կհաղթահարի ներկայումս առկա թերահավատությունը [Թուրքիայի նկատմամբ]», - ասաց նա՝ ակնարկելով նաեւ, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կբանակցի կոշտ դիրքերից:


Արմեն Քոլոյան, Պրահա