Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե ներքին գործերի նախարարների խորհուրդը ԱՊՀ ամենագործուն եւ արդյունավետ կառույցներից մեկն է: «Այս ոլորտում խնդիրները բոլորի համար նույնական են, ինչը համագործակցության լավ հիմք է», - ասել է Հայաստանի նախագահը՝ ընդունելով այսօր ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին:
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը, ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, արդյունավետ է գնահատել երեւանյան նիստի աշխատանքը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը, ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, արդյունավետ է գնահատել երեւանյան նիստի աշխատանքը: