Ռուսական նավթը կարող է ՎՈՒԱՄ-ի փլուզման պատճառ դառնալ

Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարել է, որ ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածաշրջանային միավորումը ապագա կունենա միայն այն դեպքում, եթե կարողանա լուծել ռուսական նավթին եւ գազին այլընտրանք հանդիսացող էներգակիրների տարանցիկ փոխադրման խնդիրը:

«Եթե մենք կարողանանք ՎՈւԱՄ-ի շրջանակներում մոտենալ էներգետիկ հիմնախնդրի լուծմանը, ապա հեռանկար կլինի», - ըստ ռուսաստանյան Gazetasng.ru-ի, նշել է Մոլդովայի նախագահը:

Վորոնինի խոսքերով, եթե համագործակցությունը էներգետիկ բնագավառում ձախողվի, ապա ՎՈւԱՄ-ը կնմանվի ԱՊՀ շրջանակներում ստեղծված այնպիսի կառույցների, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական համագործակցություն եւ Ընդհանուր տնտեսական տարածք կազմակերպությունները: