Հայկական տոնավաճառ՝ Մոսկվայի կենտրոնում

Շաբաթ օրը կեսօրին Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում հանդիսավորությամբ բացվելու է հայկական ապրանքների տոնավաճառը: Այդ մասին այսօր տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, որի հոդվածը վերնագրված է՝ «Պուշկինի հրապարակը կգրավեն հայերը»:

Պարբերականը փաստում է, որ առաջին անգամ նման միջոցառումն անցկացվում է պետական բարձր մակարդակով: Երկու օրվա ընթացքում մոսկվացիները եւ Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան գնելու ավանդական հայկական ապրանքներ՝ կոնյակ, բաստուրմա, փահլավա, պանիր, ինչպես նաեւ հագուստ եւ ժողովրդական ստեղծագործության նմուշներ:

Մոսկվացի պաշտոնյաները հայտնում են, որ վերջերս Մոսկվայի կառավարությունը եւ Հայաստանի կառավարությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել, որի շրջանակներում էլ կազմակերպվել է հայկական տոնավաճառը:


Արմեն Դուլյան, Պրահա