ՄԱԿ-ը պաշտպանում է Կարս - Բաքու երկաթգծի նախագիծը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ադվարուլ Չոուդհուրին Նյու Յորքում հայտարարել է, որ ՄԱԿ-ը դրական է գնահատում Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու նախագծի շուրջ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Չոուդհուրին նշել է, թե երկաթգծի կառուցումը թույլ կտա Կասպյան ավազանի երկրներին Բաքվից դեպի Եվրոպա ուղեւորներ եւ բեռներ տեղափոխել Թուրքիայով:

Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու նշանակությունը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով բյուրոյի տնօրեն Կալման Մեյժեն: