Հարավային Օսիան եւ Աբխազիան ստորագրել են բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրադ Ջիոեւը «ՌԻԱ-Նովոստի»-ին ասել է, որ Հարավային Օսիան եւ Աբխազիան երկուշաբթի օրը ստորագրել են բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր:

Ջիոեւի փոխանցմամբ, պայմանագիրը Ցխինվալիում ստորագրել են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի չճանաչված հանրապետությունների նախագահներ Էդուարդ Կոկոյտին եւ Սերգեյ Բագապշը: