Մինչեւ տարեվերջ Հայաստանում գումարվելու է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի երկու նիստ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ 2005 թվականի նոյեմբերին նշվելու է Հայաստանի Ազգային Ժողովի 15-ամյակի, որի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական նիստին հրավիրվելու են մի շարք միջխորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Խորհրդարանի խոսնակը նշել է, որ մինչեւ տեվերջ Հայաստան են այցելելու Հունգարիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի եւ Սլովակիայի խորհրդարանների նախագահները:

Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանում գումարվելու էԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի երկու նիստ, իսկ նոյեմբերից Հայաստանը ստանձնելու է նախագահությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովում:


Աստղիկ Բեդեւյան