«Ադրբեջանը եւ Հայաստանը կորցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոսկե շանսը»

«Ադրբեջանը եւ Հայաստանը բաց են թողել ղարաբաղյան խնդրի կարգավորման «ոսկե շանսը», եւ այսօր միջազգային հանրությունը ավելի ու ավելի պակաս ուշադրություն է դարձնում այդ հարցին», - այսօր Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական բաժանմունքի ղեկավարի տեղակալ Ալեն Դելետրոզը:

Նրա կարծիքով, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար ամենահարմար պահը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նախօրեն էր:

«Այն ժամանակ աշխարհի շատ երկրներ պատրաստակամություն էին հայտնում խոշոր գումարներ հատկացնել խնդրի լուծման դեպքում», -
ասել է Դելետրոզը:

Նա հայտնել է, որ Ադրբեջան է ժամանել Միջազգային ճգնաժամային խմբի ցեկույցը քննարկելու համար:

Խումբը առաջարկում է առաջին փուլում ազատագրել գրավյալ տարածքները: Երկրորդ փուլը, ըստ Դելետրոզի, ամենածանրն է՝ դրա ընթացքում պետք է հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը: «Սակայն այս հարցի լուծումը կարող է ձգձգվել 15-20 տարի», - կարծիք է հայտնել Դելետրոզը:

Նա տեղեկացրել է, որ նույն առաջարկները սեպտեմբերի 12-ին եւ 13-ին քննարկելու է Հայաստանի ղեկավարության հետ:


Արմեն Դուլյան, Պրահա