2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն են ստացել 1674 փախստականներ Ադրբեջանից

Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանից 1674 փախստականների շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Դիմումների մերժման դեպքերը եզակի են:

Փախստականների եւ միգրացիայի վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Միխայլովը ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի որոշման համաձայն, փախստականներին Հայաստանի մարզերում բնակարաններով ապահովելու նպատակով հատկացվել է 1 միլիարդ 254 միլիոն դրամ: