ՄԱԿ-ի համար աշխարհում 44 հակամարտությունների վերաբերյալ խորհրդատվությունների պատրաստող Ճգնաժամերի միջազգային խումբը (International Crisis Group) հնարավոր է համարում Կոսովոյի, բայց ոչ՝ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախացումը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, «Քաղաքական դասընթաց» ամսագրի հարցազրույցում Ճգնաժամերի միջազգային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը հայտարարել է, որ կազմակերպությունը «հնարավոր է համարում Կոսովոյի անկախացումը Սերբիայից, սակայն կասկածում է, որ նման սցենարը կգործի նախկին ԽՍՀՄ տարածքում չճանաչված կազմավորումների դեպքում»:
«Մեր կազմակերպությունը գտնում է, որ Կոսովոյի հարցում միակ լուծումը անկախացումն է: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը կիսում են ՄԱԿ-ի եւ Եվրամիության որոշ աշխատակիցներ», - հայտարարել է Դելետրոզը եւ ավելացրել. - «Եթե դուք կարծում եք, որ միջազգային հանրությունը ընդառաջ կգնա Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդների ձգտումներին, ապա, իմ կարծիքով, դա այնքան էլ իրատեսական չէ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ճգնաժամերի միջազգային խմբի հերթական ամենամսյա զեկույցի մեջ նշվում էր, որ մամուլում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հնարավորության հարցը, իսկ Ադրբեջանը մերժում է նման առաջարկը: Նշվում էր նաեւ, որ Ադրբեջանի հասարակական կարծիքը շարունակում է մնալ խիստ, մինչդեռ Հայաստանում այն բավական մեղմ է:
Եվրոպական ոչ կառավարական այս կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում հուլիսի կեսերին կայացել էր ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ ֆորում՝ հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: