Փորձագետները սկսել են ուսումնասիրել աբխազական երկաթուղու վիճակը

Այսօր ռուս եւ աբխազ փորձագետների խումբը սկսել է ուսումնասիրել աբխազական երկաթուղու տեխնիկական վիճակը:

«Ապսնիպրես» աբխազական գործակալությունը հավելում է, որ մասնագետների երկու խմբեր աշխատում են Գագրայի շրջանում, երրորդը՝ Սուխումիում:

Գագրայի շրջանում աշխատող խմբերը ստուգում են Պսոու գետի վրայով անցնող կամրջի եւ գետից մինեւ Տանդրիպշ կայարանը տանող յոթ կիլոմետրանոց ճանապարհահատվածի վիճակը: Երրորդ խումբն այսօր առավոտյան սկսել է ուսումնասիրել Սուխումիի երկաթուղային կայարանի եւ դեպոյի տեխնիկական վիճակը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա