Հորդ անձրեւների պատճառով հետզհետե ոչնչանում են Թուրքիայում պահպանված հայկական մշակույթի ամենավառ կոթողի՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բիբլիական մանրանկարները:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, «դարավոր անտարբերությունից եւ տասնամյակներ տեւող քաղաքական վեճերից հետո» Թուրքիան որոշել է տեղի տալ Եվրամիության կոչերին՝ կատարել իր խոստումը ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու ուղղությամբ. մայիսին Թուրքիայի կառավարությունը 2 միլիոն լիրա (շուրջ 1,5 միլիոն դոլար) էր հատկացրել Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար:
Այս քայլը, ըստ գործակալության, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ջերմացման զգուշավոր հույս է ներշնչում:
Հունիսի վերջին Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդիպել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմամբ զբաղվող թուրքական ընկերության ներկայացուցիչների հետ:
«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, քննարկվել էր վերականգման աշխատանքների նախագիծը եւ աշխատանքներին հայ ճարտարապետների մասնակցության հարցը:
«Սուրբ Խաչ եկեղեցին կարեւոր է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար», - ասել էր թուրքական ընկերության ղեկավար Զեյդանլին՝ փոխանցելով նաեւ, որ Մեսրոպ պատրիարքը խորհուրդ է տվել դիմել հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուին: