2006 թվականից Ղազախստանը մտադիր է տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ըստ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության, մատակարարումը կիրականացնի ռուս-ղազախական «ԿազՌոսԳազ» ձեռնարկությունը: Ներկայումս Վրաստանի գազամատակարարումը իրականացնում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը՝ տարեկան 1,4 միլիարդ խորանարդ մետր:
«Կավկազպրես» գործակալությունը, մինչդեռ, հաղորդում է, որ երկուշաբթի օրը Վրաստանում շարքից դուրս է եկել Ինգուրի ՀԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը՝ էներգետիկ համակարգի պակասը հասցնելով 400 մեգավատտի: Առաջացած էներգետիկ ճգնաժամի հետեւանքով հոսանքազրկվել են Վրաստանի որոշ շրջաններ եւ Թբիլիսիի առանձին թաղամասեր: