Միացյալ Նահանգների աջակցությամբ բարեկարգվելու է Ախալքալակի քաղաքային այգին

Թբիլիսիի քաղաքաշինության ինստիտուտը Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ ծրագրել է 60 հազար ԱՄՆ դոլար հատկացնել Ախալքալակի քաղաքային այգու բարեկարգման համար:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ախալքալակի քաղաքապետարանի հետ կազմած համատեղ ծրագրով նախատեսվում է բարեկարգել այգու ծառուղիները, վերականգնել այգու գիշերային լուսավորությունը, խաղահրապարակները, վերագործարկել շատրվանը:

Ախալքալակի քաղաքային այգին, որը տեղացիների մոտ հայտնի է «Խաս բախչա» («Մետաքսե այգի») անունով, ավելի քան 150 տարվա պատմություն ունի: