Հինգշաբթի օրը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում Կիպրոսի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Կիպրոս Քրիսոստոմիդեսը հայտարարել է, որ Հունական Կիպրոսի կառավարությունը Ադրբեջանի դեմ բողոք կներկայացնի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (IKAO):
Նա նշել Է, որ ուղիղ օդային կապը Բաքվի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մայրաքաղաք Լեֆկոշի միջեւ անօրինական Է:
«Չճանաչված հանրապետություն անօրինական չվերթը իրականացվել է մասնավոր ավիաընկերության կողմից: Կիպրոսի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը», - ասել Է Քրիսոստոմիդեսը՝ ընդգծելով, որ իր երկրի ղեկավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ նման թռիչքները կանխելու համար:
Այս կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն հայտնել է «Թրենդ»-ին, որ պաշտոնական Բաքուն արդեն հստակեցրել է հունական կողմին իր դիրքորոշումն այս հարցում:
«Խոսք չկա պետության կողմից հովանավորվող նախաձեռնության կամ Ադրբեջանի քաղաքականության մեջ որեւէ փոփոխության մասին: Օդային կապի հաստատումը մասնավոր նախաձեռնությունը է, եւ պետք չէ քաղաքականացնել դա», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: