Լարիսա Ալավերդյանը հակասություններ է տեսնում Սահմանադրության եւ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի միջեւ

Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով դիմել Սահմանադրական դատարան «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

«Այս պահին գործող մի շարք օրենքներում կան այնպիսի դրույթներ, որոնց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ, մասնավորապես, դրանում ամրագրված մարդու իրավունքներին եւ հիմնական ազատություններին, լուրջ կասկածների տեղիք տալիս», - ասված է նամակում: - «Դրանց թվին է պատկանում «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքը, որի առանձին հոդվածների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստանում է բազմաթիվ բողոքներ, որոնցում գերիշխող է այն կարծիքը, որ օրենքի այդ հոդվածները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:

Նամակում նշված է , որ նման հետեւության է հանգել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Փորձագիտական խորհուրդը:

Եվ քանի որ գործող Սահմանադրությանը չի նախատեսում օմբուդսմենի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը՝ Լարիսա Ալավերդյանը ««ակնկալելում է ՀՀ նախագահի դիմումը Սահմանադրական դատարան՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով»: