Հուլիսին Ադրբեջան կայցելի Մադլեն Օլբրայթը

Ադրբեջանում նախընտական իրավիճակին ծանոթանալու նպատակով հուլիսին Ադրբեջան կայցելի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:

«Հուլիսին Բաքվում սպասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ պետքարտուղարի գլոբալ հարցերով ներկայիս խորհրդական Փոլ Դոբրյանսկու ղեկավարած պատվիրակության այցը», - Day.az-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Ղազախում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշը:

Նրա խոսքերով, այցի հիմնական նպատակը Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ մոնիտորինգի անցկացումն է: Մադլեն Օլբրայթը կղեկավարի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընտրություններին հետեւող ամերիկյան դիտորդական առաքելությունը:

Դեսպան Հարնիշը նաեւ հայտնել է, որ ընտրությունների անվտանգությունը ապահովելու նպատակով ԱՄՆ կառավարությունը Ադրբեջանին հատկացրել է 5 միլիոն դոլար: