Վաղվա իրադարձությունները

Ազգային Ժողվում համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը եւ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը:

«Ագոյի խմբի» անդամները կհանդիպեն արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում կշարունակվի Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով կալանավորված ՀՀ քաղաքացի Անդրեյ Մազիեւի դատավարությունը: Մեղադրող կողմը, ՀՀ գլխավոր դատախազը նախորդ նիստում պահանջել է 13 տարվա ազատազրկման դատապարտել Մազիեւին:

Ասուլիս է հրավիրել Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: