Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարները շարունակում են պնդել, թե էներգակիրներով աղքատ Հայաստանը ի վիճակի է դառնալ տարածաշրջանում այդ բնագավառում եղանակ թելադրող երկիր։ Այս կարծիքին է, մասնավորապես, Հայաստանի գազի մատակարման մենատեր «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:
«Մեր կարող ենք դառնալ շատ լավ լիբերալ հրապարակ էներգառեսուրսներ վաճառելու առումով: Մենք պետք է սովորենք աշխարհաքաղաքական «վատ վիճակը» օգտագործել որպես առավելություն», - պնդում է Կարեն Կարապետյանը:
Փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ իսկապես առաջիկայում տարածաշրջանի երկրների մեծամասնությունը էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ են ունենալու։ Ու այդ բնագավառում կարող են հաջողություն ունենալ այն երկրները, որոնք կարող են բարձրակարգ էներգարտադրող հզորություններ զարգացնել։ Հայաստանն այսօր ունի մոտ 3500 մեգավատտ դրվածքային էներգաարտադրող հզորություն, որի միայն մեկ երրորդն է սեփական կարիքների համար լիարժեքորեն օգտագործում: Մնացած երկու երրորդի ներգրավումը տնտեսական շրջանառության մեջ՝ էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով, ամենեւին էլ դյուրին գործ չէ. դրա համար ժամանակ եւ հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ են պահանջվում։
«Հայռուսգազարդ»-ի տնօրենը, այդուհանդերձ, համարում է, որ պետք է այնքան հզորություններ զարգացնել, որքան տարածաշրջանի էներգաշուկայի տարողությունն է:
«Մեր ագրեսիվությունից, մեր ճկունությունից կախված, մենք կարող ենք այդ դաշտը լրացնել», - հայտարարում է նա՝ շարունակելով. - «Եվ նույնիսկ բերել նրան, որ ոչ թե բավարարվենք այն ավելցուկ էներգետիկ հզորություններով, որ ունենք այսօր, այլ կառուցենք նորերը»:
Կարապետյանի համոզմամբ, միայն նման քաղաքականությամբ է հնարավոր դիմակայել տարածաշրջանում իրականացվող հզոր էներգետիկ ծրագրին, ինչպիսին, օրինակ, Բաքու - Թբիլիսի - Ջեյհանն է:
«Ավելին՝ կարելի է նաեւ շահ կորզել դրանցից», - շարունակում է նա: Նշելով, որ վատ է, որ Բաքու – Թբիլիսի – Ջեյհանը, Բաքու – Թբիլիսի - Էրզրումը կառուցվել են շրջանցելով Հայաստանը, նա միաժամանակ շեշտեց, որ դրանց կառուցման փաստը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: - «Մենք եթե երանգները փոխենք տարածաշրջանում զարգացման վերաբերյալ, մենք կհասկանանք, որ շանս ունենք դրանից շահելու»:
Ասենք, Հայաստանը կարող է Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարից Վրաստանի բաժին բնական գազը վերամշակել իր ջերմակայաններում եւ վերադարձնել Վրաստանին՝ իրեն պահելով ավելացած արժեքի իր մասաբաժինը (մարժան)։
Նման պնդումների համար, թերեւս, Հայաստանը ձեւավորել է բավարար վարկանիշ ու տեխնոլոգիական կուլտուրա։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում ստեղծվել են էներգաարտադրության բոլոր սերնդի տեխնոլոգիաները՝ միջուկային, ջերմային, նաեւ այլընտրանքային էներգետիկայի (ճիշտ է, առայժմ փոքր) հզորություններ։ Բնականաբար, մեր հարեւանները, որոնք էներգակիրներ ունեն, սակայն նաեւ՝ էլեկտաէներգիայի մշտական դեֆիցիտ, կարող են դիմել համագործակցության։
Իրան - Հայաստան գազատարի շինարարությունը, ի վերջո, հնարավոր դարձավ հենց այդ պատճառով՝ Հայաստանը կարողանում է համեմատաբար ոչ թանկ գազից էժան էլեկտրաէներգիա ստանալ։ 60 միլիոնանոց Իրանը էլեկտրաէներգիայի մշտական դեֆիցիտ ունի, թեեւ գազի պաշարներով աշխարհում երկրորդն է Ռուսաստանից հետո։
Այսպիսով, Հայաստանը կարող է իր ներքին կարիքների համար անհրաժեշտ էներգահամակարգը կենսունակ վիճակում պահել միայն ինտեգրվելով տարածաշրջանի էներգետիկ կառույցներին՝ ավելացնելով թողարկումը ու էժան հոսանք վաճառել հարեւաններին։
Ատոմ Մարգարյան