«Գազպրոմը» Մոլդովային մատակարարվող գազի սակագինը կհասցնի եվրոպականի

«Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռյազանովը երեքշաբթի օրը հայտարարել է, թե սկսած հաջորդ տարվանից Մոլդովային մատակարարվող գազնի սակագինը կհասցվի միջին եվրոպականի:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում կայացած ասուլիսում Ռյազանովը հայտնել է, թե ներկայումս Մոլդովային մատակարարվող գազի սակագինը 80 դոլար է հազար խորադարդ մետրի դիմաց:

Նա նաեւ նշել է, թե Մոլդովան լիովին վճարել է գազի դիմաց, իսկ չճանաչված Մերձդնեստի հանրապետությունը փակել է պարտքի 70 տոկոսը միայն: 204 թվականին Ռուսաստանը Մոլդովա է արտահանել 1,75 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ այս տարի մատակարարող գազի ծավալը կնվազի մինչեւ 1,25 միլիարդ:

Ասուլիսին մասնակցող «Գազէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը հայտնել է, թե աճել են Վրաստանի եւ Հայաստանին մատակարարվող գազի ծավալները:

Նրա խոսքերով, այս տարի Հայաստանը կստանա 1,7 միլիոարդ խորանարդ մետր գազ՝ անցյալ տավա 1,3 միլիարդի դիմաց: Ընդ որում, Հայաստանին մատակարարվող գազի սակագինը մոտ 57 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց: