Երկու հայաստանցիներ փորձել են կեղծ փաստաթղթերով անցնել վրաց-թուրքական սահմանը

Վրաստանի Պետական սահմանի դեպարտամենը երեքշաբթի օրը հայտնել է սահմանը խախտելու համար երկու հայաստանցիների կալանելու մասին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նրանք փորձել են անցնել վրաց-թուրքական Սարպի սահմանային անցակետը կեղծ փաստաթղթերով: Հայաստանցիների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: