Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, ադրբեջանական ANS գործակալությունը հաղորդել է, թե անցած շաբաթ օրը հարձակում է կատարվել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալիի վրա:
Ըստ տեղեկատվության, հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ դեսպան Մորալին միայնակ անցնում էր Բաքվի Սպաների այգու մոտով: Անհայտ մի անձ հարձակվել է Մորալիի վրա, ձեռքից խլել պայուսակը եւ փախել անհայտ ուղղությամբ:
Հարձակման մասին լուրը հաստատել են Բաքվի Սաբաիլի շրջանի ներքին գործերի նախարարության բաժանքունքում՝ նշելով, թե իրականացվում են միայնակ հարձակվողին բացահայտելու աշխատանքները: Ըստ ոստիկանների, պայուսակում եղել են միայն շորեր, գումար կամ որեւէ կարեւոր փաստաթղթեր չեն եղել:
Հաղորդվում է նաեւ, թե դեսպան Մորալիից կատարվածի մասին որեւէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: