Հայաստանը չի մասնակցում ԱՊՀ երկրների Առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հանդիպմանը Բաքվում

Հայաստանը պատվիրակությունը չի մասնակցում հունիսի 2-ին Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների Առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հավաքին:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հանդիպման օրակարգում ընգրված են մի շարք հարցեր՝ Եվրամիությանն հետ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցություն, Առեւտրաարդյունաբերական պալատների համագործակցության խորացում, ցուցահանդեսների եւ տոնավաճառների համատեղ անցկացում եւ բիզնես տեղեկատվության փոխանակում:

Առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հավաքին չի մասնակցում նաեւ Թուրքմենստանը: