Թավրիզում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

Մայիսի 30-ից հունիսի 2-ը իրանական Թավրիզ քաղաքում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով:

«Iran.ru» ինտերնետային էջի փոխանցմամբ, համաժողովում, որին մասնակցելու են 35 գործարարներ Հայաստանից, քննարկվելու են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվելու համագործակցությանը փոքր բիզնեսի ոլորտում: