Տիգրան Սարգսյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի նախագահների հավաքին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը չի մասնակցում Սանկտ-Պետերբուրգում այսօր սկսված ԱՊՀ երկրների Կենտրոնական վանկերի նախագահների երկօրյա հավաքին:

Կենտրոնական բանկից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, թե պատճառը կիրակի օրը Ծաղկաձորում կայանալիք «Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման ուղղղությունն հիմնախնդիրները» թեմայով միջազգային կոնֆերանսն է:

Փոխարենը Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգ մեկնելու է հաջորդ շաբաթ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների միջբանկային կոնգրեսին:


Շաքե Ավոյան