ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ռուս դիվանագետ Յուրի Մերզլյակովը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու մայիսի 15-ին Վարշավայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդես չեկան որեւէ հայտարարությամբ, պատասխանեց, որ «կողմերը պայմանավորվել են դեռ ոչինչ չմեկնաբանել»:
«Պատահական չէ, որ նախագահները հանդիպումից հետո որեւէ հայտարարություն չարեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Մերզլյակովը: - «Եթե նախկինում կարելի էր սահմանափակվել ընդհանուր բառակապակցություններով, այժմ արդեն խոսակցությունն ավելի կոնկրետ է, իսկ այդ հարցերի մասին ասելը դեռ վաղ է: Այդ պատճառով էլ մենք Վարշավայում պայմանավորվել ենք չմեկնաբանել հանդիպումը եւ պահպանել գաղտնիությունը»:
Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը իր զարմանքը հայտնեց մամուլում վարշավյան բանակցություններից հետո Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը հետեւած արձագանքի կապակցությամբ, թե հայկական կողմը պատրաստ է վերադարձնել 7 գրավյալ շրջանները: Այս հայտարարությունը Հայաստանի արտգործնախարարության խոսնակը որակել է «բացարձակապես իրականությանը չհամապատասխանող»:
«Որ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն, հայտնի էր դեռ մի քանի տարի առաջ», - ասաց Մերզլյակովը՝ այդուհանդերձ ավելացնելով, թե դրա մասին խոսելը դեռ վաղ է: Բացի այդ, նրա խոսքերով, դա հակամարտության կարգավորման փաթեթի միայն մեկ մասն է:
Զրույցի վերջում Յուրի Մերզլյակովը ասաց, թե առաջիկա երկու ամիսները «շատ հագեցած են լինելու». այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը նախապատրաստում է հանդիպումների ժամանակացույցը:
Ազա Բաբայան, Մոսկվա