Ինտերպոլի գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան

«Մաքսային ծառայությունները եւ միջազգային առեւտրի անվտանգությունը» թեմայով ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 17-ին Բաքու կժամանի Միջազգային ոստիկանական կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ինտերպոլի Ադրբեջանի ազգային բյուրոյի ղեկավար Մադաթ Գուլիեւը հայտնել է, որ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի հրավերով Բաքու ժամանող Նոբլը հանդիպումներ կունենա երկրի նահագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային կառույցների ղեկավարների հետ: