«Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն: Գերմանիան պատրաստ է այս հարցում անել հնարավոր ամենը եւ բացել իր արխիվները պատմաբանների համար», - չորեքշաբթի օրը Անկարայում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Շրյոդերը ողջունել է Հայոց ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը:
«Հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կգիտակցի առաջարկի նրբությունը», - նշել է Գերմանիայի կանցլերը:
Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին, Գերհարդ Շրյոդերը նշել է, թե մայիսի 29-ին Եվրոպական Սահմանադրության շուրջ Ֆրանսիայում կայանալիք հանրաքվեն որեւէ կերպ չի ազդի այդ գործընթացի վրա:
«Ընդհանրապես ոչ մի հանրաքվե Եվրոպայի որեւէ երկրում չի ազդի Թուրքիայի անդամակցության վրա», - ասել է նա:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետը Գերհարդ Շրյոդերին իր «լուրջ մտահոգությունն» է հայտնել «Թուրքիային իր անցյալը գնահատելու անհրաժեշտության մասին»՝ Գերմանիայի Բունդեստագի կոչի կապակցությամբ: