Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ հայանքների առաջին ատյանի դատարանում ուրբաթ օրը ավարտվեց այս տարի փետրվարի 4-ին մայրաքաղաքի Արցախի եւ Արին բերդ փողոցների խաչմերուկում («ՏԷՑ-ի կրուգ») տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավարությունը:
Թաղային հեղինակությունների միջեւ ծագած վեճի եւ փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ սպանվել էր եւ երկուսը վիրավորվել:
Նուբարաշենի կալանավայրում անցկացված քառօրյա դատավարության ավարտին դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած վճռով առավելագույն պատիժը ստացավ անզգույշ սպանության համար մեղադրվող Արմեն Նովիկովը՝ 5 տարի ազատազրկում:
Իսկ «Բանգլադեշի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը, ով հանրությանը հայտնի էր նաեւ անցյալ տարի ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպից, երբ բռնություն էր կիրառվել լրագրողների նկատմամբ, դատապարտվեց 1,5 տարի պայմանական ազատազրկման՝ նույնքան ժամանակով հետաձգելով պատժի կիրառումը, եւ Աշոտ Ավետիսյանը դատավարության ավարտին ազատ արձակվեց:
Կարինե Քալանթարյան