Անդամակցությունը Եվրամիությանը «անպայման կենթադրի, որ Թուրքիան հիշատակի տուրք մատուցի հայերի զարգվածային սպանդի զոհերին»

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 90-ամյակին, ֆրանսիական
Le Monde թերթը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը իր նախագահության 10 տարիների ընթացքում առաջին անգամ է մասնակցել Փարիզում հայկական համայնքի կողմից ամեն տարի անցկացվող ոգեկոչման արարողությանը:

Վկայակոչելով նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրը, թերթը փոխանցում է, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ապրիլի 22-ին շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Ժակ Շիրակը խոստացել է, որ «Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կախված կլինի ԵՄ արժեքները ընդունելու պատրաստակամությունից», եւ «անպայման կենթադրի, որ Թուրքիան հիշատակի տուրք մատուցի հայերի զարգվածային սպանդի զոհերին»:

Իսկ Liberation թերթը նշում է, թե «հայտ ներկայացնելով Եվրամիության անդամակցությանը, Թուրքիան պետք է ընդունի, որ որոշ հարցեր քննարկման ենթակա չեն»:

«Քանի որ Եվրամիության կառուցման գործընթացում դրա մյուս անդմաները ճանաչել են իրենց նախկին սխալները՝ թուրքերը նույնը պետք է անեն հայերի նկատմամբ», - գրում է Liberation-ը: