Աշխարհի թերթերը Հայոց ցեղասպանության մասին

Բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթը այսօր գրում է, որ Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է դիմել Մեծ Բրիտանիային՝ խնդրելով վերանայել վերաբերմունքը այսպես կոչված «Կապույտ գրքի» նկատմամբ: Գիրքը, որի հեղինակը հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին է, նկարագրում է հայերի վիճակը 0սմանյան Թուրքիայում 1915-16 թվականներին եւ ցեղասպանության պնդումները հիմնավորելու ացբյուր է հանդիսացել է:

«Վեստմինստերը այս գիրքը համարում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց այդ պատճառով է, որ Թուրքիան դիմել է Լորդերի եւ Համայնքների պալատներին», - պարզաբանում է «Ֆայնենշլ թայմս»-ը:

Լոնդոնյան «Թայմս»-ը այսօր զետեղել է Հայոց ցեղասպանությանը նվիրված բավական ծավալուն հոդված` «Մայրերը գերադասում էին իրենց երեխաներին գցել լիճը, քան թողնել թուրքերի ձեռքը» խոսուն վերնագրով:

Իսկ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի այսօրվա հոդվածի վերնագիրն է «1915 թվականի գենոցիդը ողջ մարդկության ողբերգությունն է»:

Ռուսաստանյան մեկ այլ՝ «Վրեմյա նովոստեյ» թերթի հոդվածագիրը վերապատմում է 60-ական թվականներին իրեն հանդիպած մի հայուհու պատմությունը: Հայուհին պատմել է, որ 13 տարեկան էր, երբ թուրքերը ներխուժեցին իրենց տուն, սպանեցին իր հորը եւ մորը: Բայց երբ ուզում էին իրեն էլ սպանել, թուրք մի պատանի թույլ չի տվել, տարել է իրենց տուն եւ որոշ ժամանակ անց ամուսնացել իր հետ:


Արմեն Դուլյան, Պրահա