ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ապրիլի 20-ին միաձայն ընդունեց Ցեղասպանության ոճրագործության կանխարգելման եւ պատժման կոնվենցիային վերաբերող բանաձեւ, որը հեղինակվել եւ ներկայացվել էր Հայաստանի կողմից:
Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո ծառայության փոխանցմամբ, կոնվենցիան ընդունվել է 1948թ-ին, սակայն մարդկությունը մինչ օրս դեռ չի ձերբազատվել այդ չարիքից եւ այս բանաձեւն ուղղված է համախմբելու միջազգային հանրության ջանքերը ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակման եւ ամրապնդման ուղղությամբ:
Բանաձեւը շեշտում է ցեղասպանության կոնվենցիայի սկզբունքների, մասնավորապես՝ այդ ոճրագործության համար քրեական պատասխանատվության մասին, քարոզման եւ ուսուցման անհրաժեշտությունը: Այն վերահաստատում է ՄԱԿ-ի անդամ պետությունների պատասխանատվությունը, համաձայն իրենց միջազգային պարտավորությունների, ցեղասպանության կանխարգելման եւ ոճրագործների պատժման ուղղությամբ, ընդգծելով, որ անպատժելիությունը իր մեջ պարունակում է երեւույթի կրկնության վտանգ:
Բանաձեւի գլխավոր նպատակը ցեղասպանության կանխարգելումն է՝ որպես տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու կայունության, պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարեւոր լծակ:
Ներկայացնելով այս բանաձեւը Հայաստանը վերստին հաստատում է իր բարոյական կեցվածքը ցեղասպանություն երեւույթի դեմ պայքարի խնդրում:
Այս նախաձեռնությունը նաեւ համահունչ է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղություններից մեկին՝ հետամուտ լինել միջազգային մակարդակով նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Հայաստանի ներկայացրած բանաձեւը համահեղինակել են 52 պետություններ, այդ թվում Եվրամիության անդամ բոլոր պետությունները:
53 անդամ պետություններից բաղկացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող գլխավոր մարմինն է: Հայաստանն անդամակցում է հանձնաժողովին 2002թ-ից։